«ՍՅՈՒՆԻՔ ՖՈՒԴ» ՓԲԸ

«ՍՅՈՒՆԻՔ ՖՈՒԴ» ՓԲԸ «ՍյունիքՖուդ» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2014 թ.-ին Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք գյուղում: Տարածաշրջանում առկա բարենպաստ կլիմայական պայմանները նպաստեցին գործարանի ճիշտ տեղի կառուցման ընտրությանը: 2017 թ. նոյեմբեր ամսին գործարանը հանձնվել է շահագործման: Ձեռք բերված ժամանակակից և բարձրորակ սարքավորումներն ու արտադրության կազմակերպման համար նախատեսված արտադրական հոսքագծերը ամբողջովին նոր են՝ իտալական, գերմանական, իսրայելական, բելառուսական և ռուսական արտադրության, ինչի շնորհիվ արտադրանքը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին: Այսօր գործարանի հիմնական գործունեությունը մրգային և հատապտղային կոմպոտների,մուրաբաների,ջեմերի, պահածոյացված բանջարեղենի ինչպես նաև մարինադների արտադրությունն է: Հարկ է նշել, որ բոլոր պահածոները պատրաստվում են միայն բարձրորակ, բնական և էկոլոգիապես մաքուր հումքից: Արտադրանքի որակի վերահսկումը և փորձարկումը իրականացվում է կազմակերպության գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիայում: Ընկերությունը իր հաճախորդներին տրամադրում է ապրանքի փաթեթավորման օպտիմալ ընտրություն: Պատվիրատուի պատվերով ընկերության տեխնոլոգները պատրաստ են մշակել արտադրատեսակների նոր և եզակի բաղադրատոմսեր: Մենք պատրաստ ենք առաջարկելու Ձեզ մեր արտադրանքը,և ուրախ կլինենքՁեզ հետ պրոֆեսիոնալիզմի և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրահիմնված երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության համար:

Մեր Աշխատակազմը

Օրգանական Սնունդ

Կարգապահ Թիմ

Բարեխիղճ Աշխատանք

<